211652_close_icon
views-count1143 դիտում article-date 09:33 22-08-2022

Փրկարարները 31 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ

Oգոստոսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

Նմանատիպ նյութեր