Աղավնոն հանձնելուց առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս ռեպորտաժը վավերագիր է Աղավնո գյուղի հանձնման գործընթացի մասին։ Այնքան անսովոր էր Աղավնոյի մուտքը տեսնել Զրահափոխադրիչով արգելափակված։ Ամեն մեկին գյուղ մտնել թույլ չեին տալիս ռուս խաղաղապահները։ Բայց գյուղում շատ մարդիկ կային։
Գյուղի մի մասն արդեն տարհանվել էր Արցախի կամ Հայաստանի այլ բնակավայրեր։ Մյուս մասն էլ գյուղում էր, իրենց գյուղապետի հետ մինչև վերջ մնալով ու չհավատալով, որ վերջ, գնում են, գյուղը հանձնում են թյուրքին։
Կանայք, երեխաները շատ էին։ Կրծքի երեխաներին տեսանք Աղավնոյի այս գեղեցիկ բնակարաններում, որ կառուցվել էին համայն հայության հանգանակներով։ Ավելի մեծ երեխաներն էլ Աղավնոի գետակում էին լողանում, որովհետև ջուրն արդեն տան ծորակներում չեր հոսում։
Գյուղի բնակիչներն էլ, թեպետ ջուր չկար, լվացվում էին գետում։ Հոսանքն էլ էին արդեն անջատել։ Դեռ մեկ ամիս առաջ ապամոնտաժել էին հոսանքի սյուները։ Բայց էլեկտրականություն ունեին, շարժիչ էր աշխատում։
Մանրամասները՝ Նարինե Կիրակոսյանի տեսանյութում: