211652_close_icon
views-count8363 դիտում article-date 11:09 24-08-2022

Գերտերությունները մեր տարածքում մեր նկատմամբ քաղաքական սեքսով են զբաղվում. Ռուբեն Հակոբյան.ց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցավոտ է, բայց պետք է ասել, որ Անկախության հռչակագրի բոլոր կետերը ջախջախված են, մնացել է միայն առաջին կետը, այն է՝ հայկական ԽՍՀՄ վերանվանվում է Հայաստան: Այս մասին Գերագույն խորհրդի պատգամավորների նիստի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, հայտնում է yerevan.today-ը։ 

«Հայաստանի Հանրապետությունն այսօր վերածվել է մի աշխարհագրական տարածքի, այն գերտերությունները, որոնք խնդիր ունեն այդ տարածքի հետ, մեր տարածքում մեր նկատմամբ քաղաքական սեքսով են զբաղվում: Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի, Արցախի հարց են քննարկում, նույնիսկ քեզ չեն ասում, որ նման հարց են քննարկում: Այս դավաճանը կարողացավ գլխատել կայացած պետությունը»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր