211652_close_icon
views-count772 դիտում article-date 13:17 26-08-2022

Ֆրանսիացի մասնագետների հետ համագործակցությամբ ՀԱՊԱԿ-ում դեռահասների ճգնաժամային կենտրոն կստեղծվի

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կապիտալ վերակառուցման փուլում է։

Մեկ տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներում ընդգրկված են կենտրոնի բոլոր մասնաշենքերը:

Այն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ` 400-ից ավելի մահճակալով` ապահովված անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, կենցաղային բոլոր պայմաններով:

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է խնդիրների հիմնավոր լուծման, որակի և հարմարավետության գործոնները:

Կենտրոնում նախատեսվում է նաև նոր հատվածի կառուցում` դեռահասների ճգնաժամային կենտրոն, որտեղ կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական ճգնաժամային աջակցություն: Այդ հարցում ՀԱՊԱԿ-ը համագործակցում է Ֆրանսիայի խոշորագույն հոգեբուժական կենտրոններից մեկի` Լեոնի Վինատիե հիվանդանոցի մասնագետների հետ:

Նմանատիպ նյութեր