Փաշինյան-Ալիև հանդիպմանը կքննարկվի խաղաղ համաձայնագրի հարցերով խմբի ստեղծումը
Օգոտոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը կքննարկվի խաղաղ համաձայնագրի հարցով խմբի ստեղծումը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը կհամաձայնեցվի խմբի ստեղծման հարցը՝ ուղղված համաձայնագրի տեքստի նախապատրաստմանը: