211652_close_icon
views-count817 դիտում article-date 16:23 27-08-2022

Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ-ի ուսանողների համար. Է. Ղազարյան

2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձեւաչափը կորոշենք հետո։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։ Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաեւ իրենք կօգտվեն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարության որոշմամբ Է. Ղազարյանը հեռացվել է աշխատանքից։

Նմանատիպ նյութեր