211652_close_icon
views-count1743 դիտում article-date 16:17 29-08-2022

Երեւանի դպրոցների նկուղները կմաքրվեն. ոչ պիտանի գույքը դուրս կգրվի

Ավարտվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերի նկուղների մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների նկուղներում՝ դուրս գրելով առկա ոչ պիտանի գույքը:

Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 29-ին կայացած խորհրդակցության ընթացքում:

Բացի այդ, աշխատանքներ կտարվեն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքը նորոգելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հանձնարարվել է ծրագիրն իրականացնել այս տարվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր