211652_close_icon
views-count2287 դիտում article-date 14:52 31-08-2022

Ոնց, երբ ու ինչի ադրբեջանական զորքը հասավ Շուշի. Սկզբից էս հարցերի պատասխանները տվեք. Էլիբեկովա

Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք, ոնց, երբ ու ինչի ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:

Նա, մասնավորապես, շարադրել է հետեւյալ հարցերը.

«1. Ով ա հանցավոր անգործություն դրսևորել պատերազմի նախապատրաստման փուլում,

2. Ով ա սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում նախապատերազմական փուլում,

3. Ով ա զենքի գնման պլանը տապալել,

4. Ով ա զորքի բացազատման հրաման տվողը,

5. Ով ա Ջրականի ուղղության ճեղքման պատասխանատուն,

6. Ով ա Հադրութի, Կովսականի, Սանասարի, Վարանդայի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն։

Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք, ոնց, երբ ու ինչի ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Օդից չեն իջել քաղաք, որ ձեր արևին շուստրիություն եք անում վերջից սկսում»։

Նմանատիպ նյութեր