«Պարզվում է՝ ով ով է իրականում հանդիսանում». Ֆիդանյանը՝ թուրքերի մասնակցությամբ միջադեպի մասին.aravot.am
«Վեդիում մի խումբ անձանց միջեւ քաշքշուկ է եղել: Տեղեկացվել է ոստիկանությունը, որի համար ներկայումս կատարվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ աշխատանքներ: Պարզվում է՝ ով ով է իրականում հանդիսանում: Մանրամասները կներկայացնենք»,- այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, հայտնում է Aravot.am-ը։
Լրագրողները ճշտեցին՝ ազգությամբ թուրքեր եղե՞լ են, որովհետեւ տեղեկություն կա, որ միջադեպին մասնակցել են թուրք ամուսիններ՝ Ֆիդանյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց՝ ասելով, որ նույնականացումն անելուց հետո կասեն. «Որոշ երկրների անձնագրերում չի նշվում տվյալ անձի ազգային պատկանելությունը: Պարզում ենք: Միջադեպը տեղի է ունեցել ընդամենը ժամեր առաջ»: Ֆիդանյանն ասաց, որ եթե իրավական հիմքեր չկան, այդ քաղաքացիներին պարտավոր էին ազատազրկել, ուստի այդպես են վարվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։