«Ադրբեջանն ուզում է ունենալ ինչ-որ «խաղաղության պայմանագիր», որում չկա Արցախը»․ Տարոն Հովհաննիսյան. aravot.am
Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ մատնանշվեց այդ թվում հետեւյալը․ «Համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»։
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի տեսանկյունից ի՞նչ է նշանակում եւ ի՞նչ է ենթադրում «խաղաղության պայմանագիր» ասվածը, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը (լուսանկարում) նախ շեշտում է․ «Ադրբեջանի հայտարարություններից դատելով՝ իրենք պատկերացնում են կամ ուզում են ունենալ ինչ-որ «խաղաղության պայմանագիր», որում չկա Արցախը։ Իրենք ի սկզբանե համարում են, որ Արցախի ճակատագիրը կանխորոշված է եւ Ադրբեջանի կազմում է՝ առանց որեւէ կարգավիճակի, եւ որ Արցախի հարց գոյություն չունի, անգամ որպես աշխարհագրական տերմին գոյություն չունի, ու մնում է լուծել ՀՀ-Ադրբեջան խնդիրները։ Սա, իհարկե, աբսուրդ է, որովհետեւ հնարավոր չէ իրենց հայտարարություններով որոշել՝ Արցախի հարց գոյություն ունի՞, թե ոչ»։
Մանրամասներն՝ այստեղ