211652_close_icon
views-count1392 դիտում article-date 20:55 01-09-2022

Հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքերն են գրանցվել  Գեղարքունիքի մարզում

Հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքերն են գրանցվել  Գեղարքունիքի մարզում:
Ս․թ․ օգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մ․ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։

 Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

 Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր