211652_close_icon
views-count3691 դիտում article-date 19:57 03-09-2022

Այսօր գեներալ Սեյրան Սարոյանը կդառնար 55 տարեկան

Այսօր գեներալ Սեյրան Սարոյանը կդառնար 55 տարեկան:

Հիշեցնենք,որ օգոստոսի 13-ին տևական հիվանդությունից հետո 55 տարեկան հասակում մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։  Մեծ է գեներալի ներդրումը արցախյան գոյապայքարի, մեր փայլուն հաղթանակների կերտման գործում։

Սեյրան Սարոյանը 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։

1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ,   Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։

1993-ից մինչև 2007 թ․ եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։ 2000 թ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թ․ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թթ․՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թ․ մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած էր, ունի 4 երեխա։

Նմանատիպ նյութեր