211652_close_icon
views-count3562 դիտում article-date 14:14 04-09-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 04-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  5-7-ին կնվազի 7-10  աստիճանով:  

Երևան քաղաքում՝     
Սեպտեմբերի 5-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Նմանատիպ նյութեր