211652_close_icon
views-count1197 դիտում article-date 15:28 04-09-2022

Մեր վիճակը հիմա ավելի ցավալի է, քան նոյեմբերի վերջին. հարցում Ստեփանակերտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտում քաղաքացիները հույս ունեն վաղվա օրվա հանդեպ, չեն ցանկանում լքել իրենց երկիրը, որտեղ հազարավոր  հայորդիների արյունն է թափվել:

Ստեփանակերտում  NEWS.am-ի անցկացրած հարցախույզի ընթացքում այս մասին ասել է Ստեփանակերտի բնակիչ  Մարինե Աղաջանյանը, ով մասնակցում էր Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքին:

«Չենք էլ ուզում պատկերացնենք, որ կարող է մի օր այս սրբազան հողը թողնենք ու գնանք: Չենք ուզում վատ բան մտածենք, որ կարող է  մենք էլ Բերձորի ու Աղավնոյի օրը ընկնենք, հույս ունենք, որ ինչ-որ փոփոխություն կարող է լինի Հայաստանում, քանի որ Հայաստանից է կախված ամեն ինչը: Ակնկալում եմ ուժեղ, գլուխը բարձր իշխանություն, որը իրականում լինի Արցախի թեւ ու թիկունքը: Մենք ուզում ենք ուժեղ ղեկավար, որ մեր մասին մտածեն, քանի որ Արցախը Հայաստան է, պիտի պահենք ու պահպանենք»,-ասաց նա:

Էդիկ Միրզոյանի կարծիքով էլ Արցախի իշխանությունը պետք է հեռանա, քանի որ նման կերպ շարունակվելու դեպքում Արցախում նույնիսկ մեկ հայ չի մնա:

Ստեփանակերտի բնակչուհի Նունե Առստամյանն էլ կարծում է, որ ինչքան էլ փորձում են  չհուսահատվել, սակայն ապագան մշուշոտ է Արցախում:

«Եթե մենք հաշվի առնենք վերջին երկու տարվա իրադաձությունները, մեր  վիճակը հիմա ավելի ցավալի է, քան նոյեմբերի վերջին: Քանի դեռ հակառակորդը միայն խոսում է հայաթափման մասին, ինչ խաղաղություն, միակողմանի կարո՞ղ է ցանկություն իրականանալ»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր