211652_close_icon
views-count1289 դիտում article-date 14:28 08-09-2022

ԵՊՀ-ն շատ վաղուց չի համապատասխանում որևէ չափորոշիչի․ Վահրամ Դումանյան․ NEWS.am

Խոսակցություններն այն մասին, որ Երեւանի պետական ​​համալսարանի շենքը կարող է հյուրանոց դառնալ, հիվանդ երեւակայության արգասիք է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Գրում է NEWS.am-ը։

Նա հավաստիացրեց, որ Երեւանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ-ի շենք։ Նրա տեղում հյուրանոցներ, հոթելներ կամ խանութներ չեն լինի։

«Որեւէ լուրջ մարդուց ես այս մասին չեմ լսել»,- ասաց նախարարը։

Միաժամանակ Դումանյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ն շատ վաղուց չի համապատասխանում ոչ մի չափորոշիչի՝ ո՛չ լսարանների, ո՛չ հագեցվածության, ո՛չ սանհանգույցների քանակի առումով։

«Ուսանողների թվի եւ զբաղեցրած տարածքի առումով ԵՊՀ-ն որեւէ նորմատիվի չի համապատասխանում։ Բայց ես չեմ առաջարկում դատարկել համալսարանի շենքը։ Եթե որեւէ ​​շենք չի օգտագործվում, ապա ինչո՞ւ պետք է այն դատարկ լինի։ Պետք է ընդլայնել ԵՊՀ-ի հնարավորությունները, այդ թվում՝ Աշտարակում ակադեմիական ավան կառուցելու միջոցով»,- նշեց նա։

Նրա խոսքով, այս կամ այն ​​շենքի գնումը նախարարությանը հետաքրքրում է այնքանով, որքանով դրանից կարող է շահել նոր գաղափարը, որի իրականացումը ուղղված չէ հյուրանոցային բիզնեսի զարգացմանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր