Հերոս եղբայրները․ Hayzinvor.am
-Արցախյան վերջին պատերազմում իմ երկու որդիները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով,- ասում է Մարգարիտա Աղասյանը:- Ավագ որդիս՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աղասյանը, հասցրեց իմանալ, որ ինքը «Արցախի հերոսի» կոչման է արժանացել: Ռազմադաշտում իմացավ: Նա զոհվեց հաջորդ օրը: Կրտսեր որդիս՝ շարքային զինվոր Արսեն Աղասյանը, հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: Գրում է Hayzinvor.am-ը
Երկու որդիները… այս երկու բառերը ռիթմիկ հնչում են գլխիս, ականջներիս մեջ: Լուսանկարում, որ չգիտես ինչու ամուր բռնել եմ երկու ձեռքով, Արթուրն ու Արսենը միասին են, երկուսն էլ՝ զինվորական համազգեստով: Բնազդաբար, ձեռքերս ցավեցնելու աստիճան սեղմում եմ լուսանկարն ափերիս մեջ՝ ասես ինչ-որ բան պաշտպանելու, ինչ-որ մեկին պահել-չկորցնելու համար: Գուցե այդպես հավաքում եմ ուժերս, որ կարողանամ հարցնել Հայրենիքին կյանքը նվիրաբերած երկու հերոսների մորը.
-Որտեղի՞ց եք ուժ գտնում:
Կինը մի քիչ մտածում է ու ասում.
-Իմ երկու որդիների փոխարեն հիմա ես ունեմ նրանց Հայրենիքը:
…Փոխարե՞ն… ինչը կարող է փոխարինել որդիներին: Չեմ հարցնում, մտածում եմ…
-Ախր, Դուք չգիտեք, թե Արթուրս ինչպես էր սիրում Մատաղիսը: Նա զինվոր էր, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: «Յաշմա» անունով ադրբեջանցի հատուկջոկատայինների խումբը համարյա գրավել էր դիրքը: Թշնամին թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էր մեր տղաներին: Բայց մեր տղաները չեն նահաջում, կռվում են մինչև վերջին փամփուշտը: Արթուրիս նետած նռնակից երկու ադրբեջանցի է զոհվում, հետո հայտնաբերում ու ոչնչացնում են ավագ լեյտենանտի կոչումով սպային: Ադրբեջանցիները սկսում են փախչել՝ զոհերի մի մասին տանելով իրենց հետ, 3 հոգու թողնելով մարտադաշտում: Արթուրս Ապրիլյան պատերազմում կատարած սխրանքների համար ստանում է լեյտենանտի կոչում ու արժանանում «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Ժամկետային զինծառայության ավարտին նրան առաջարկում են մնալ բանակում՝ որպես դասակի հրամանատար:
Տիկին Մարգարիտան միացնում է տեսանյութը, ու էկրանին հայտնվում է Արթուր Աղասյանը՝ սպայի համազգեստով, ավտոմատը ձեռքին: Փոքրամարմին տղա է, նուրբ, գեղեցիկ դիմագծերով:
-Շատ ուրախացա, որ կարող եմ շարունակել իմ դիրքի պաշտպանությունը, այս անգամ արդեն որպես դասակի հրամանատար,- ասում է նա:
Հետո խոսում են Արթուր Աղասյանի հրամանատարները, զինվորները: Նրանք Արթուրին բնութագրում են գովեստի բոլոր հնարավոր խոսքերով: Քաջ, հայրենասեր, անկոտրում, անձնազոհ… Իսկ զինվորները ասում են, որ տարեկից հրամանատարը տղամարդու օրինակ ու կատարելատիպ է եղել իրենց համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։