Վաշինգտոնը ողջունում է հայ գերիների վերադարձը հայրենիք
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է 5 հայ գերիների վերադարձը Հայաստան:
«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», - Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
We welcome reports of Armenian detainees returned home, a positive development for Armenia and Azerbaijan peace process. We hope all remaining detainees return home soon and Azerbaijan and Armenia continue taking steps to build trust and resolve outstanding differences.
— Ned Price (@StateDeptSpox) September 9, 2022