211652_close_icon
views-count3129 դիտում article-date 17:49 09-09-2022

Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են

Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

«Զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,–հայտնեցին ՔԿ-ից:

Նշենք, որ Ադրբեջանից վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են և գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը գերեվարվել էր 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ:

Նմանատիպ նյութեր