211652_close_icon
views-count8817 դիտում article-date 22:26 18-09-2022

«Մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, որը շարունակում է պատերազմը»․ Իշխան Սաղաթելյան․ «Առավոտ»

«Փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, որը շարունակում է պատերազմը»,- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Գրում է «Առավոտը»։

Ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը տևեց մոտ 1.5 ժամ։  Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանդիպումը կազմակերպվել է դեսպանատան առաջարկով, մասնակցել են ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 6 պատգամավորներ։ Նա հայտնեց, որ մի քանի ուղղությամբ բարձրացրել են գոյություն ունեցող խնդիրները ու մանրամասնեց․ «Խոսեցինք ադրբեջանական ագրեսիայի մասին, շատ  հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, խոսքը ոչ միայն ծավալների, այլև ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի և շարունակում է ագրեսիան ՀՀ-ի դեմ»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նենսի Փելոսիի հետ խոսել են նաև 907-րդ բանաձևի մասին, հաջորդ տարի Ադրբեջանին օժանդակությունը դադարեցնելու մասին, նաև անդրադարձ է եղել հայ ռազմագերիների խնդրին՝ կոնկրետ փաստերով։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է՝ միայն հայտարարություններով չեն բավարարվելու․ իրենց վերադարձից հետո առնվազն Կոնգրեսում քննարկելու և բարձրացնելու են այս խնդիրները։ ՀՀ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց՝ 907-րդ բանաձևը, մինչև այսօր իրականացված բոլոր ձևակերպումները, թե Ադրբեջանը չի հանդիսանում ագրեսոր, այլևս չունեն գոյություն, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունն է Ադրբեջանը։ Նա վստահեցրեց․ «Կարող ենք փաստել, որ սա շատ փոփոխություն կբերի երկու կուսակցությունների համար էլ ԱՄՆ օրենսդրական դաշտում իրենց որոշումը կայացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության խնդիրը, Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը, դրանց՝ իրական, ճիշտ ուղու վրա դնելուն՝ մադրիդյան սկզբունքներին առնչվող հարցեր, որոնք մեր երկրի համար կարևոր են՝ ինքնիշխանության իրավունք և այլն։ Այդ տրամաբանության մեջ թույլ տվեք չմանրամասնել՝ ինչ արձագանքներ են եղել այն կողմից, բայց թույլ տվեք փաստել, որ դրանք եղել են բարեբեր»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր