211652_close_icon
views-count2159 դիտում article-date 11:20 10-10-2022

Կա ստանդարտ անփութություն․ Մեդվեդևը՝ անցկացվող մասնակի զորակոչի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ընթացքը՝ ենթադրելով, որ դա լինելու է անվերապահ հաղթանակի բանալին, թեև ընթանում է որոշակի դժվարություններով, գրում է Regnum-ը։

Այդ մասին Մեդվեդևը հայտարարել է՝ պատասխանելով ռազմական թղթակից Նադանա Ֆրիդրիխսոնի հարցերին։ Գրավոր հարցազրույցի տեքստը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին նրա Telegram ալիքում։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիան ընթանում է այնպես, «ինչպես կարող է ընթանալ մի երկրում, որտեղ այն 80 տարուց ավելի տեղի չի ունեցել»։

«Կա իսկական հայրենասիրություն, կան մարդկային հույզեր, կա ստանդարտ անփութություն»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։

Միաժամանակ նա մոբիլիզացիայի մեջ գլխավորը համարում է այն, որ «երկիրը միավորվել է՝ պաշտպանելու մեր ժողովրդին ու հայրենիքը»։

Նմանատիպ նյութեր