211652_close_icon
views-count1993 դիտում article-date 12:01 10-10-2022

Թայվանի նախագահը հայտարարել է, որ ազատության ու ինքնիշխանության հարցերում իրենք փոխզիջումների չեն գնալու

Թայվանի ժողովուրդն ինքնիշխանության և ժողովրդավարական ազատությունների հարցում փոխզիջումների չի գնա։ Ինչպես հաղորդում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը, այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, ասել է Չինաստանի Հանրապետության նախագահ Ցայ Ին Վենը։

«Թայվանի ժողովրդի և իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների հիմնական կոնսենսուսն այն է, որ ինքնիշխանության և ժողովրդավարական ազատությունների վրա հիմնված ապրելակերպի պաշտպանության հարցերում փոխզիջումներին տեղ չկա»,- ասել է Ցայ Ին Վենը  Սինհայական հեղափոխությանը նվիրված միջոցառման ժամանակ։

Նա նաև հայտարարել է, որ առճակատումը «նեղուցի երկու կողմերի համար բացարձակապես լուծման տարբերակ չէ»՝ հավելելով, որ կողմերի միջև հարաբերությունների դրական զարգացումը վերսկսելու հիմքն են հանդիսանում Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև հարգանքը կղզու բնակիչների՝ ինքնիշխանության, ժողովրդավարության ու ազատության հասելու ձգտման նկատմամբ։

Նմանատիպ նյութեր