Զելենսկին հայտարարել է G7-ի շտապ հանդիպմանը նախապատրաստվելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«G7-ը նախագահող Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պայմանավորվել ենք խմբի շտապ նիստ գումարելու շուրջ: Պլանավորվել է իմ ելույթը»,- Զելեսնսկին գրել է Թվիթերում:
Նա հավելել է, որ Շոլցի հետ նաև քննարկել է ՌԴ-ի վրա ճնշումը ուժեղացնելու և վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը: