ԵԽԽՎ նիստում կքննարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկումներ կանցկացնի «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները» թեմայով։
Աշնանային նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ Ստրասբուրգում, եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Նստաշրջանի ընթացքում ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նստաշրջանին կմասնակցեն նաեւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ. Հիգինսը եւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը, ինչպես նաեւ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: