Անդրանիկ Փիլոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. NEWS.am
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն գործերով դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 6–ին։
«Նախնական դատալսումների ժամանակ, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատարանը որոշեց 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Անդրանիկ Փիլոյանին»,– ասաց պաշտպանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 7–ին, գրավը վճարելուց հետո Անդրանիկ Փիլոյանը ազատ է արձակվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում