211652_close_icon
views-count1230 դիտում article-date 15:12 20-10-2022

«Դեպի առողջ  կենսակերպ»․ մրցանակներ հանձնվեցին առաջատար  ընկերություններին

Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է, կյանքի հիմք, ուրախության աղբյուր, անձի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայման: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից և երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին, տիրապետի որոշակի գիտելիքների և վարի առողջ ապրելակերպ: Առաջնորդվելով այս գաղափարով՝  «ԷՅ ԷՅ ԴԻ» փրոջեքթի հերթական միջոցառումը ուղղված էր այս մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:

Օրեր առաջ կայացած «Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի»  խորագրով մրցանակաբաշխությունը բավական հատկանշական էր ու եզակի իր թեմատիկայով: Տարբեր տարիներին հանդես գալով տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով՝ այս անգամ ընկերությունը ցանկացավ  իրականացնել մեկ այլ նախագիծ, որը հիմքում ընկած կլինի առողջ ապրելակերպը, մարդն իր առօրյա կենսակերպով:

Կազմակերպչի՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագրի խմբագրի՝ Լ. Նազարյանի խոսքով  այս մրցանակաբաշխության նպատակը  հանրությանը կրթելն է,  առողջ  կենսակերպին անցնելուն մոտիվացնելը:  

Մրցանակակիրները այն կազմակերպություններն ու անհատներն էին, ում  աշխատանքային գործունեությունը ամիջականորեն առնչվում էին առողջ  ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը:

Մրցանակակիրները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Նրանց թվում կային և սնունդ արտադրողներ և  մարզասրահներ և սննդաբաններ:

Բավական հետաքրքիր,  եզակի օրգանական սուպերսնունդ է առաջարկում «Ֆիթբար» ընկերությունը,  որը «Առողջ սննդի ներմուծման ընկերություն»  անվանակարգում   մրցանակի արժանացավ:

«Բարձրակարգ սպասարկման և էկոլոգիապես առողջ սննդի  մատակարարման համար»  մրցանակ  տրվեց  Balanced Plate-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանին:

«Բարձրորակ և առողջ սնունդ արտադրող ապրանքանիշ»  անվանակարգում մրցանակի   արժանացավ  NUTLETS   PEANUT   BUTTER ընկերության հիմնադիր  Հարություն Օհանյանը,  բարձրորակ գետնանուշի կարագի արտադրության համար:

Տանը չսնվելու սովորույթը և  հաճախակի արագ սննդի կետերից օգտվելը  որպես ահազանգ հնչեցնելով՝ սննդաբանները հանդես եկան իրենց անհատական սննդակարգներն ու գրագետ նիհարելու արդյունավետ մոտեցումներն առաջարկելով:

Հաշվի առնելով այս ժամանակաշրջանի մարտահրավերները, բավական պահանջված  է  դարձել սննդաբանի, բարձրակարգ դիետոլոգի մասնագիտությունը, ում շնորհիվ մարդը սովորում է ճիշտ բալանսավորված սնվել՝ զերծ մնալով վնասակար սննդի չարաշահումից:

«Պահանջարկ ու վստահություն վայելող խորհրդատու - սննդաբան» անվանակարգում մրցանակի  արժանանացավ  հակատարիքային և կանխարգելիչ բժշկության ասոցիացիայի անդամ, խորհրդատու - սննդաբան Տաթևիկ Հուրիխանյանը։

Սեփական օրինակով շուրջ 30 կգ  քաշ կորցրած սննդաբան Ժասմենա Չախալյանը  արժանացավ «Տարվա սննդաբան» անվանակարգին: «Ամենահոգատար մարզիչ-սննդաբան» անվանակարգում մրցանակ  ստացավ  Լիլիթ  Ղալեչյանը, իսկ «Տարվա առաջատար բժիշկ-սննդաբան»  անվանակարգում՝ սննդաբան- խորհրդատու  Տաթևիկ  Հակոբյանը:

«Կանանց շրջանում պահանջարկված պրոֆեսիոնալ մարզասրահ»  անվանակարգում մրցանակ   աստացավ  Luckyfit centere-ի  հիմնադիր Անահիտ Մկրտչյանը, իսկ «Տարվա մարզային պահանջարկված մարզիչ»  անվանակարգում՝ պրոֆեսիոնալ  մարզիչ  Տիգրան Ասկարյանը:

Ինչպես գեղեցկանալ հակածերացման թերապիաների միջոցով՝ միաժամանակ պահպանելով առողջությունը, իրենց մոտեցումն առաջարկեցին նաև առաջատար կոսմետոլոգները:

«Թրենդային և բարձրակարգ ծառայությունների սպասարկման համար»  անվանակարգում մրցանակ տրվեց  Էսթետ-կոսմետոլոգ Մարինե Օսիպովային, «Տարվա պահանջարկված էսթետիկ կենտրոն անվանակարգում»՝  ELLVA AESTHETIC BEAUTY CENTER-ի հիմնադիր Էլեն Մաթևոսյանին, իսկ «Նորարարական մեթոդներ կիրառող երիտասարդ էսթետ-կոսմետոլոգ»  անվանակարգում՝ Աննա Հովհաննիսյանին:

Նմանատիպ նյութեր