«Օդապարիկ արևը» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Օդապարիկ արևը» գրքի շնորհանդեսը։
Գիրքը գրված էր Հայաստանի մանկագիրների կողմից և նվիրված էր մանուկներին։
Ինչպես իր խոսքում նշեց բանաստեղծ, հեքիաթագիր Սաթենիկ Ղազարյանը, «չկա այսպիսի գիրք, սա առաջինն է մեր ժամանակում, բոլորս էլ ունենք մեր մանկական գրքերը, սակայն սա առաջինն է, որովհետեւ հավաքել ենք բոլոր մանկագիրների գործերը, որից պատրաստել ենք ժողովածու, որը նաև, կարող է լինել քրեստոմատիա»։
Շնորհանդեսին ելույթով հանդես եկան՝ բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, «Օդապարիկ արևը» գրքի հրատարակիչ Վան Արյանը, խմբագիր, հրապարակախոս, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը և այլք, որոնք բոլորն էլ իրենց ներդրումն են ունեցել այս գրքի ստեղծման համար։
Գիրքն իր մեջ ներառում է պոեզիա և արձակ ստեղծագործություններ մանուկների համար, և գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ գիրքը առանձնանում էր մյուս ժամանակների մանկական բոլոր գրքերից, այն իր տեսակով առաջինն է։
Գիրքը լույս է տեսել 500 օրինակով։
Տեքստը և լուսանկարները՝ Մանե Տիգրանյանի