«Իմ քայլից» Արման Անտոնյանն օգտագործում է պետական լծակները, խաթարում է մեր ֆինանսավորումը․ հեծանվային հրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում․ «Առավոտ»
Երեւանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը։ Գրում է «Առավոտը»։
Ցույցի մասնակիցները մեղադրում են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին, թե նա խոչընդոտում է իրենց ֆինանսավորմանը։
Ցույցի մասնակիցներից Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ժամանակ պայմանավորվածություն է եղել՝ բանավոր, այս կազմակերպությունը իր սեփականություն հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող հեծանվահրապարակը, որի տեղում հիմա հյուրանոց է, նվիրում է Երեւան համայնքին, վերջինս էլ տվել է «Ռենկո» շինարարական կազմակերպությանը՝ նոր հեծանվահրապարակ կառուցելու եւ ֆինանսական ինչ-որ աղբյուր ունենալու պայմանով․ «Մեր բացթողումն է եղել, որ իրավական ուժ չի ունեցել դա»։
Ապա նա պատմեց, որ պատշաճ, նորմալ ֆինանսավորվել են․ «Աշխատանքը նորմալ կատարվել է, արդյունքն եղել է։ Հայաստանի ամենախոշոր մարզական ՀԿ-ն ենք։ Արման Անտոնյանը հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահն էր։ Հետո խմորումներ են եղել, չենք ուզել, որ նա մեզ հետ աշխատի, պահանջել ենք հեռանա, այս սպորտաձեւին հանգիստ թողնի, քանի որ նա չունի համապատասխան կրթություն, մարզիկ չի եղել, ոլորտը չի պատկերացնում։ Նեղված գնացել է, հետո Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է դարձել ու էդ օրվանից պայքարել է մեր դեմ, խաթարել է մեր աշխատանքը, չի թողել նորմալ աշխատենք»,-պատմեց Պետրոսյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։