211652_close_icon
views-count4438 դիտում article-date 14:49 31-07-2026

Խուլիգանության դեպք՝ Երևանում․ 45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին

Հուլիսի 15-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 12 հասցեի մոտ, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տաբատն ամբողջովին իջեցրած պառկած է նստարանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ուկրաինայի քաղաքացի 45-ամյա Վոլոդիմիր Պիդկուիկոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման վայր։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր