Լոռիում ոչ թե պարեկներն են խոշտանգել քաղաքացիներին, այլ հակառակը, քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկներին․ փոխոստիկանապետ. Tert.am
Այն տեսակետները, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Լոռիում օրեր առաջ քաղաքացիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին։
«Հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն պարզ կլինեն բոլոր հանգամանքները։ Ասեմ ավելին, նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն։ Բոլոր տեսագրությունները առկա են, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի քրեական վարույթի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։