Լույս է տեսել Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» վեպը
Ժամանակակից գրող, արձակագիր Հովիկ Աֆյանը, որի «Կարմիր» գիրքը նվաճեց շատերիսրտերը, լույս է ընծայել «Ժողովրդի հայրերը» վեպը:
«Անտարես» հրատարակչության շնորհիվ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը Մաճառ 44-ում:
Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս՝ անհույսմիջնորդ-հաշտարար հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց էտալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներգնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»:
Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանողոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղմի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ էնա»:
Տասնյակ պատմվածքների, վեպերի հեղինակ Հովիկ Աֆյանն իր ստեղծագործական ուղուընթացքում արժանացել է հեղինակավոր մրցանակների, իսկ նրա գրքերը ընդգրկվել եներևանյան բեսթսելերների առաջին տասնյակում։ 2021 թվականին հեղինակի «Կարմիր» վեպը ներկայացվել է TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել«Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։ Վեպն ընդգրկվել է նաև Եվրոպայի միությանգրականության մրցանակի կարճ ցանկում։
2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի առաջին մրցանակին։Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։
Նյութը և լուսանկարները՝ Վարսի Հակոբյանի