«Հայաստանը գտնվում է նոր պատերազմի նախաշեմին»․ Ռուբեն Հակոբյան․ «Առավոտ»
«Հայաստանը գտնվում է նոր պատերազմի նախաշեմին»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ահազանգեց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Գրում է «Առավոտը»։
Ըստ նրա՝ այդ պատերազմում մենք չենք ունենալու դաշնակիցներ։ Ռուբեն Հակոբյանն ասաց՝ միշտ խուսափել է դա ասել, քանի որ տագնապ ու խուճապ է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շեշտեց․ «Տեսանելի է, որ ամեն օր քայլ առ քայլ պատերազմը մոտենում է։ Հիմա էլ պատերազմական իրավիճակում ենք, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանաթուրքական զորավարժությունները, որ այսօր տեղի են ունենում Արաքսի հովտում, ապա հասկանալի է, որ մեր թշնամին չի թաքցնում՝ ինչ է ուզում անել։ Այդ մենք ենք, որ այսօր զբաղվում ենք Երևանի քաղաքապետի ընտրությամբ, տոնածառ և այլն։ Բայց մեր թշնամին կոնկրետ գործողություններ է անում»։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց․ «Լավրովն ասում է՝ այն, ինչ երեսուն տարիներին դժվար էր ենթադրել, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ մենք այլևս չենք վստահում ՀՀ իշխանությանը։ Ուղղակիորեն առանց դիվանագիտական նրբությունների Սերգեյ Լավրովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը օրվա տարբեր ժամերին տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին սիրո խոստովանություն է անում, և այդ տեսակը ուրիշ օպերայի մասին է խոսքը։ Հասկանալի լեզվով ասած՝ Լավրովը հայտարարեց՝ ի՞նչ եք ուզում մեզնից, դուք ձեր հակառակորդին բերել, մտցրել եք ձեր պետության ննջարան, մեզ, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ասում եք՝ եկեք, տեսեք, թե մեր ննջասենյակում ինչ վատ բաներով են զբաղվում։ Նրանք էլ ասում են՝ ինչո՞ւ եք մտցրել ձեր ննջարան, ի՞նչ եք մուննաթ գալիս»։
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ կապիտուլյացիան շարունակվում է։ Նա նշեց․ «Կա նաև շարունակական կապիտուլյացիա։ Այսօր շարունակվում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիան։ Եթե հիշենք այդ փաստաթուղթը, կտեսնեք, որ սարուձորի տարբերություն կա այդ փաստաթղթի ու այսօրվա միջև։ Կապիտուլյացիան շարունակվում է, քանի որ կապիտուլյացիան ստորագրելուց այդպես էլ չգիտակցվեց, որ կործանում են պետություն, և շարունակվում է այդ գործընթացը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։