211652_close_icon
views-count1091 դիտում article-date 16:38 07-12-2022

«Հիմքերի բացակայության պատճառով վարույթ չի նախաձեռնվել». դպրոցի տնօրեն․ «Առավոտ»

Aravot.am-ը հղում անելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել որոշակի չարաշահումներ։

Նաեւ նշել էինք, որ պարոն Մկրտչյանը հերքել է այդ տեղեկությունները:

Այսօր կրկին խմբագրություն զանգահարեց Ժիրայր Մկրտչյանը եւ իր ու իր փաստաբան Վարդան Համբարձումյանի անունից լրացուցիչ տեղեկացրեց․ «Հիմքերի բացակայության պատճառով վարույթ չի նախաձեռնվել»։

Նմանատիպ նյութեր