Փաշինյանի որոշմամբ Անի խոշորացված համայնքում համայնքապետի ժպ է նշանակվել ընտրություններում պարտված ՔՊ թեկնածուն
Կառավարության որոշմամբ այսօր վաղաժամ դադարեցվել են Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Սարիբեկյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունավետ պաշտոնավարում եւ բարի ծառայություն եմ մաղթում»,- գրել է նա։