Քեզ բացակա չենք դնի․ Գեներալ Արթուր Բաղդասարյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020 թվականի չարաբաստիկ այս օրը կյանքից հեռացավ Գեներալ-Մայոր Արթուր Բաղդասարյանը:
Անցել է 2 տարի, բայց կորստի ցավը չի մեղմանում:
Գեներալին հիշում և նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլ նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ և պարզապես նրան ճանաչողները:
Գեներալ-Մայոր Արթուր Բաղդասարյանը՝ իր ողջ կյանքը նվիրել է բանակաշինությանը և անտրտունջ պայքարել՝ հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի։
Գեներալ, ով իր բարեխիղճ, սրտացավ, պատրաստակամ բնավորությամբ և մարդկանց հետ շփվելու բացառիկ հմտությամբ կարողացել է մեծ հարգանք ու հեղինակություն վայելել:
Նա իր փորձառությամբ և խորհուրդներով ուսուցիչ է եղել ապագա սերնդի և երիտասարդության համար, ովքեր չեն մոռանում Գեներալի, Ավագ ընկերոջ և պարզապես բարի ու համեստ իսկական հայ մարդու տեսակը:
Միշտ կհիշենք մեր բարի և օրինակելի Գեներալին: Այդ հայրենասեր մարդու վառ կերպարը երբեք չի ջնջնվի մեր մտքերից և սրտերից:
Հավերժ փա՛ռք և պատիվ: