211652_close_icon
views-count2990 դիտում article-date 12:24 10-12-2022

Բեմի նվիրյալը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյան. «Առավոտ»

Aravot.am-ը գրում է. «Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը ծանր կորուստ կրեց: Կյանքի 69-րդ տարում կարճատեւ, ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց կոլեկտիվի եւ հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելող ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գրիգորի Գեւորգյանը:

Բագրատ Գեւորգյանը ծնվել է 1954 թվականին Երեւանում, մտավորականի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Քանաքեռի թիվ 84 միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը: 1972-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976 թ. ավարտել է վերոհիշյալ տեխնիկումի լրիվ դասընթացը:

ԼՂՀ Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վահրամ Փափազյանի) անվան պետական թատրոնի տնօրինությունը տեղեկանալով երիտասարդների՝ Արցախի թատրոնում աշխատելու ցանկության մասին, ոչ պաշտոնական հրավեր է ուղարկում նրանց:

Բագրատ Գեւորգյանը իր մի խումբ համակուրսեցիների հետ (թվով վեց հոգի) մեկնում է Արցախ եւ աշխատանքի է անցնում վերոհիշյալ թատրոնում որպես դերասան: Երիտասարդները թարմություն եւ աշխուժություն են հաղորդում թատրոնի աշխատանքներին, ներգրավվելով թատրոնի խաղացանկում բեմադրվող ներկայացումներում»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր