211652_close_icon
views-count1185 դիտում article-date 14:57 10-12-2022

Ընտրված կարևոր փաստերը ներկայացնում են Հայաստանի ռազմական պատմությունը. Արմեն Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Oragir.News

«Ֆիլմը արվեստի շատ գեղեցիկ նմուշ է։ Իսկական արվեստի, այն արվեստի, որը այսօր մեզ շատ է պետք, որովհետև այս ֆիլմով կապ է ստեղծվում մեր հայրենիքի ձեռակերտ և բնական խորհրդանիշերի հետ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը՝ խոսելով Հայաստան Սուրբ երկիր ֆիլմի մասին, որը երեկ ցուցադրվել է Նարեկացի արվեստի միությունում։

«Ֆիլմը նկարահանված է տեխնիկական նորագույն միջոցներով և բավականին բարձր ստեղծագործական նվիրումով։ Ֆիլմում իմ հատվածը Հայաստանի ռազմական պատմությանն է նվիրված և կարծում եմ՝ հաջողվել է ընտրել մի շարք կարևոր փաստեր, որոնք փոխկապակցված կերպով ներկայացնում են Հայաստանի ռազմական պատմությունը»,- նշեց Արմեն Այվազյանը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր