211652_close_icon
views-count964 դիտում article-date 15:36 12-12-2022

Հայաստանում վերջին 1 շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում դեկտեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 881-ի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 2930 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 240 491 է:

Փաստացի այս պահին բուժվում է 247 պացիենտ, նվազել է 6-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 435 060 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 89 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8712 է:

Նմանատիպ նյութեր