211652_close_icon
views-count1160 դիտում article-date 15:49 12-12-2022

Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունն ուղղված չէ Կիևի դեմ. Իրանի ԱԳՆ

Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը պաշտպանական ոլորտում ուղղված չէ որեւէ երրորդ պետության, մասնավորապես՝ Կիեւի դեմ, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա, երկու երկրների պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ»,- Քանաանիի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։

Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Թեհրանն ուկրաինական հակամարտության կողմ չէ եւ չի մասնակցում ռազմական գործողություններին։

«Այդ ճգնաժամի լուծումը քաղաքական երկխոսությունն է, որն անհրաժեշտ է խաղաղության հաստատման եւ պատերազմը դադարեցնելու համար։ Մենք շատ անգամ ասել ենք, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական օգնություն չենք տրամադրել այդ հակամարտության որեւէ կողմի»,- ավելացրել է իրանցի դիվանագետը։

Նմանատիպ նյութեր