Վահագն Խաչատուրյանը 2 վարկային համաձայնագրերի վերաբերող օրենքներ է ստորագրել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.
- «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված` «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»
- «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքները: