Համբարձում Մաթեւոսյանը ազատվել է փոխվարչապետի պաշտոնից
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Համաբարձում Մաթեւոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Մաթեւոսյանի ազատման լուրերը մամուլում շրջանառվում էին դեռ վաղ առավոտից, սակայն պաշտոնական մակարդակով չէին մեկնաբանվում: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Մաթեւոսյանին փոխվարչապետի պաշտոնում կարող են փոխարինել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը կամ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: