Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս՝ Նարեկ Գեղամի Դավթյան
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս՝ Նարեկ Գեղամի Դավթյան․
Մեր ժամանակներում շատ դժվար է հանդիպել մարդկային բոլոր լավ հատկանիշներով մարդու, ով իր գործում կլինի նպատակասլաց եւ շատ աշխատասեր։ Նարեկն այդ հազվադեպ մարդկանցից էր։ Ծնվել է 2002 թվականի ապրիլի 2-ին՝ Երեւանում։ Իր հասակակիցներից տարբերվում էր մտքի ճկունությամբ, աշխատասիրությամբ եւ բացառիկ նպատակասլությամբ։ Բնավորությամբ շատ ակտիվ եւ ջանասեր տղան կյանքը տալով հանուն հայրենիքի, ձեռք բերեց նաեւ քաջության հատկանիշը։ Դեռահաս տարիքում արդեն իսկ խոհարարի մասնագիտության մեջ հմտացած, մեկնեց ծառայության։ Նրան շրջապատող մարդիկ նրան հիշելիս, նշում են՝ սիրում էր ընկերներին տեսնել միասին, անգամ փոքրիկ վիճաբանության դեպքում սիրում էր հաշտեցնել։
Ծառայել է Հադրութում, սակայն պատերազմի ընթացքում եղել է տարբեր
վայրերում, վերջում՝ Շուշիում, որտեղ էլ զոհվել է։ Պատերազմի օրերին կապի էր դուրս գալիս սովորականից շատ՝ հասկանալով պատերազմական իրավիճակի լրջությունն ու հարազատների անհանգստությունը։ Վերջին անգամ զանգահարել էր նոյեմբերի 6-ի երեկոյան։ Զոհվել է նոյեմբերի 7-ին, ԱԹՍ-ի բեկորային վնասվածքներից հետ նահանջի ժամանակ վիրավոր ընկերոջը օգնելիս։
Հեղինակ՝ Էլեն Գրիգորյան