211652_close_icon
views-count1831 դիտում article-date 16:12 13-12-2022

ՀՀ որոշ շրջաններում մառախուղ է, ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Ապարան, Գյումրի քաղաքներում և Ամասիայի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր