Հունաստանի Կրթության փոխնախարար Եվանգելոս Սիրիգոսն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Հունաստանի Կրթության փոխնախարար Եվանգելոս Սիրիգոսը իր տիկնոջ հետ միասին դեկտեմբերի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:
Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Եվանգելոս Սիրիգոսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:




