211652_close_icon
views-count1086 դիտում article-date 20:11 13-12-2022

Նիկոլի ու իր ռեժիմի լռությունն ու պասիվությունն ունի հստակ բացատրություն. Ա. Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Լաչինի ճանապարհի փակման կապակցությամբ Նիկոլի ու իր ռեժիմի լռությունն ու պասիվությունը ունի իր հստակ բացատրությունը. սպասում են, որ իրավիճակը հասնի այն կետին, որ դրանից հետո ինչ էլ ստորագրեն, դա մատուցեն, թե բա հանուն ժողովրդի ենք արել, Արցախի ժողովրդին էինք փրկում։ Դե մոտավորապես այնպես, ինչպես ինքը փորձում էր մանևրել 2020 թվականի նոյեմբերի 9-10 փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ թե բա 20 հազար զինվոր գերի էին ընկնում, նրանց եմ փրկել։ Կարծես թե այդ զինվորների նկատմամբ գերության վտանգը առաջացել էր Զիմբաբվեի նախագահի, այլ ոչ թե իր իշխանության գործողությունների եւ անգործության արդյունքում...»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր