211652_close_icon
views-count1826 դիտում article-date 21:29 13-12-2022

«Ջրվեժ» անտառպարկի որոշակի տարածքներ վարձակալած մասնավոր ընկերությունները պարտավորվում են կառուցել ավտոկայանատեղիներ

ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում դեկտեմբերի 13-ին երեք կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկի տարածքում «Արմենիան Հելիքոփթերս» և «Բեքստեյջ» ընկերությունները, որոնք որպես մասնավոր ընկերություններ վարձակալում են անտառպարկի որոշակի տարածքներ, պարտավորվում են կառուցել ավտոկայանատեղիներ։

Եռակողմ համաձայնագրի վավերացմամբ՝ այս ընկերությունների ֆինանսական միջոցներով ստեղծվող ավտոկայանատեղերը չափազանց մեծ կարևորություն  ունեն անտառպարկի այցելուների հանգստի կազմակեպման համար։

Համաձայանգիրը ստորագրել են՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ -ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը,  «Բեքստեյջ» ընկերության տնօրեն՝ Ավետիս Գրիգորյանը, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն՝ Արսեն Մանուկյանը։

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը նշյալ ծրագիրը դիտարկում է, որպես  քաղաքացիների անվտանգ և ավելի քաղաքակիրթ հանգիստ՝ անտառպարկի տարածքում։ Քանի որ ավտոկայանատեղերը լինելու են վճարովի հիմունքներով, ապա մուտքագրված գումարները, որը տարեկան կազմելու է մոտ 60 մլն դրամ,  դառնալու է եկամուտ՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի արտաբյուջեի համար։

«Այս գումարային հոսքերը հնարավորություն կտան ավելի շատ ներդրումներ անել այգու էկո-տարածքների պահպանության և զարգացման համար»,- նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը:

 

Նմանատիպ նյութեր