211652_close_icon
views-count1199 դիտում article-date 17:51 14-12-2022

Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և իշխանություններին

«Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետության իշխանություններին

«Այսօրվա մեր բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի  հաղթահարմանն ու  մարդկանց օժանդակությանը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախկինի պես անվտանգության և խաղաղ կյանքի իրավունքի համար պայքարող հայ ժողովրդի կողքին եմ լինելու և շարունակելու եմ անել դրա համար ինձնից կախված ամեն ինչ»,–ասել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։

Նմանատիպ նյութեր