Սերժ Սարգսյանը մասնակցում է Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է ՀՀԿ նախաձեռնությամբ հրավիրված «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» հանրահավաքը՝ ի աջակցություն Արցախի։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն կոչ էր արել գալ Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։
Հանրահավաքի նպատակն է Արցախում ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով շրջափակման մեջ հայտնված հազարավոր արցախցիներին աջակցություն ցույց տալն է։