211652_close_icon
views-count635 դիտում article-date 18:11 15-12-2022

Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն  օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում։

Այս մասին հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդից: 
Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, դեկտեմբերի 15-ից դադարել են:

ԲԴԽ-ն նաև հայտնում է, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր