211652_close_icon
views-count7288 դիտում article-date 23:59 16-12-2022

Ադրբեջանի բնակչության պատասխանը Նիկոլ Փաշինյանին. ադրբեջանցիների մեծամասնությունը չի ճանաչում Հայաստանի տարածքը. Oragir.news

Ադրբեջանում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Արցախյան հակամարտության կարգավորման, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Oragir.news-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը՝ հրապարակելով իրականացված սոցհարցման արդյունքները։

Հատկանշական է, որ Ադրբեջանի բնակչությանն ուղղված հարցերի շրջանակներում տեղ է գտել նաև հետևյալ հարցը. «Ո՞ր սահմաններով եք ճանաչում հայկական պետության տարածքը»։ Ադրբեջանական լրատվականը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նշված հարցն ընդգրկվել է այն բանին հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելով ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որով վերջինս ճանաչում կամ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ուշագրավ է, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների ամենամեծ խումբը՝ շուրջ 41.3%-ը, նշել է, որ առհասարակ չի ճանաչում Հայաստան պետության տարածքը։ Հարցված ադրբեջանցիների երկրորդ ամենամեծ խումբը՝ շուրջ 22.6%-ը գտնվում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքը այն սահմաններով, որոնք 1918-1920 թվականներին գոյություն են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության և Ադրբեջանի դեմոկրատական հանրեպետությունների միջև։ Սա նույնպես Հայաստանին ուղղված ակնհայտ սպառնալիք է, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանն օգտվելով Հայաստանում ստեղծված ներքին անկայուն իրավիճակից՝ բռնակցել ներկայիս Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ամբողջ տարածքը և Գեղարքունիքի մարզի մի մասը՝ Սևանա լճի արևմտյան ափը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր