211652_close_icon
views-count1520 դիտում article-date 19:38 18-12-2022

Արցախում հերքել են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:

«Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ավանեսյանը:

Նա կոչ է արել  լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելուց:

Նմանատիպ նյութեր